ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ավստրիան ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև

Ավստրիան ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև
15.10.2020 | 14:10

Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև: Նախաձեռնողներն են Ռեյնհոլդ Լոպատկան (ÖVP / EPP), Եվա Էռնստ Ձիձիչը (Գրյունե/Կանաչներ) և Պամելա Ռենդի-Վագները (SPÖ / S S D): Բանաձևի հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

Դիտվել է՝ 1498

Մեկնաբանություններ